Monday, December 12, 2011

Սիրիայի դեպքերում խառնված է Թուրքիայի մատը

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 12.12.2011: Սիրիական բանակի միավորները, այդ երկրի, Թուրքիային մոտիկ, սահմանամերձ Ջասար ալ-Սողուր քաղաքի մերձակա գյուղերում ձերբակալվել են քանի թուրք գրոհայիններ, որոնք հարցաքննումների ժամանակ խոստովանել են, որ իրենք մաս են կազմում տասնյակ թուրք բանակայինների խմբին: Նրանք խոստովանել են նաեւ, որ Թուրքիայի պետության տեղեկությամբ եւ ծրագրով անօրեն կերպով մուտք են գործել Սիրիա եւ մասնակցել հակակառավարական զինյալ բախումների:
Իրանական «Թաամոլ նիուզ» լրատվակայքի հաղորդմամբ. «Սիրիական զինուժի կողմից թուրքեր են ձերբակալվել նաեւ սահմանամերձ Խարբե ալ-Ջոզ շրջանի Քուշ եւ այլ գյուղերում, որոնք խոստովանել են, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ կապեր ունեն: Նույն աղբյուրի համաձայն ձերբակալվածները խոստովանել են նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները սահմանագծում զինավարժության բազաներ են հիմնել սիրիացի ընդդիմադիրների կողքին մարզելու տարածք ժամանած արաբ, աֆղան եւ թուրք կամավորականներին, ջիհադի՝ «սրբազան պատերազմի» դուրս գալու Սիրիայի անհավատ զորքի դեմ: Այդ նույն բազաներում ստեղծվել է շտաբ, ռազմական գործողությունները վերահսկելու համար:
Իրանական «Թաամոլ նիուզ» լրատվական եւ վերլուծական կայքէջը, տարածելով վերոհիշյալ տեղեկությունները, շեշտում է, որ Թուրքիայի մատը խառնված է Սիրիայում տեղի ունեցող բոլոր զինյալ բախումներում:
«Թաամոլ նիուզ»-ը եզրակացնում է. «Սիրիայում զինյալ բախումների դուրս եկող գրոհայիններից 80 տոկոսին զինում եւ գրոհի է պատրաստում Թուրքիան: Այդ երկիրը սահմանամերձ ժամանակավոր կայարաններում ապաստան գտած սիրիացիներին պարտադրում է զինպատրաստություն անցկացնել նորահիմն բազաներում:
«Թաամոլ նիուզ»-ը խոստանում է, մոտ ապագայում, նոր բացահայտումներ հրապարակել արաբական երկրներում Թուրքիայի խանգարիչ կամ միջամտող դերի մասին:

No comments: