1in.am. Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը հանդիպել է Ադրբեջան ժամանած Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։Վերջինիս հաղորդմամբ, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պայմանագրի երկարաձգման հարցը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment