Sunday, December 11, 2011

Նյու Յորք նահանգի զբոսայգիներից մեկում հաջորդ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի

News.am. 10-12-2011- Նյու Յորք նահանգի զբոսայգիներից մեկում հաջորդ տարի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան կտեղադրվի:
Դեկտեմբերի 9-ին քահանա Բեդրոս Շեթիլյանը եւ քահանա Ստեփանոս Դուդուկյանը օծել են այն վայրը, որտեղ, զբոսայգու բարեկարգումից հետո, կտեղադրվի հուշարձանը:
Նյու Յորք նահանգի Թրոյ քաղաքի զբոսայգում տեղադրվելիք հուշարձանի նախագիծը մշակվել է հինգ տարվա ընթացքում, գրում է տեղի «The Times Union» թերթը:
Քաղաքի քաղաքապետ, ծագումով հայ Հարրի Թութունջյանը պնդում է, որ ԱՄՆ հյուսիսում գտնվող քաղաքը դեռեւս 19-րդ դարի վերջին շատ հայերի է ապաստանել:
«Հայ ընտանիքները ցրվել են ամբողջ աշխարհով մեկ: Նրանցից մի քանիսի համար Թրոյ քաղաքը տուն է դարձել: Այստեղ է կառուցվել նաեւ ԱՄՆ-ում հայկական երկրորդ եկեղեցին»,- նշել է Թութունջյանը: Ներկա պահին քաղաքում շուրջ 418 հայ է բնակվում:
Օծման արարողությանը ներկա են եղել տեղի հայ համայնքի շուրջ 50 ներկայացուցիչներ, այդ թվում` Նյու Յորք նահանգի հյուսիսային շրջանի դատախազ Ռիչարդ Հարությունյանը:

No comments: