Sunday, December 11, 2011

Հայոց լեզուն Լեհաստանում ավելի մեծ աջակցություն պետք է ստանա

News.am. 11-12-2011- Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Լեհաստանին կոչ է արել ընդլայնել ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործումը տեղական եւ ռեգիոնալ մակարդակով, հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ ուսուցումը դպրոցներում, հողորդում է «Nouvelles dArménie»-ին:
Ընդունելով ռեգիոնալ կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի կատարման վերաբերյալ անկախ փորձագիտական առաջին զեկույցը` կոմիտեն Լեհաստանին կոչ է արել ուսուցիչներ պատրաստել եւ դպրոցական ուսուցում առաջարկել ազգային փոքրամասնությունների լեզուներով` բելառուսերենով, գերմաներենով, ուկրաիներենով եւ այլն:
Կոմիտեն հայտարարել է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել` խարտիայի պահանջները նաեւ քիչ գործածվող լեզուների նկատմամբ կիրառելու համար, ինչպիսիք են, օրինակ, հայերենը, չեխերենը, ռուսերենը, թաթարերենը եւ այլն: Նշվել է նաեւ, որ դեռեւս շատ բան պետք է անել բնակչության մեծամասնության կողմից հանդուրժողականության խրախուսման առումով:

No comments: