«Panorama.am», 08/12/2011: «Դա ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն է: Հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի ռեժիմի կանոնները»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հայկական կողմից արձակված գնդակից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական կողմից արձակված գնդակից, 18-ամյա Վահիդ Հուսեյնլին վիրավորվել է:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment