Wednesday, December 21, 2011

Ֆրանսահայությունը պահանջում է վավերացնել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւը

Report.am. 21-12-2011- Ֆրանսիայի հայ համայնքը երկրի իշխանություններից պետք է պահանջի, որ դեկտեմբերի 22-ին օրենքի ուժ տան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւին: Այս մասին "Մարմարային" ասել է Հայ Դատի Փարիզի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը: "Մենք, որպես Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ, ոչ թե փոքրամասնության ներկայացուցիչներ, հանդիպումներ պիտի ունենանք խորհրդարանականների, քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ պահանջելով մեր իրավունքների պաշտպանությունը, ներկայացնելու համար մեր տեսակետները եւ դատապարտելու Թուրքիայի կողմից վերջին շրջանում իրականացվող հակաֆրանսիական քաղաքականությունը",- ասել է Վարժապետյանը:
Ֆրանսայի թուրքական համայնքն իր հերթին հայտարարել է, որ դեկտեմբեր 22-ի առավոտյան ժամը 7-ից բողոքի ցույցեր է անցկացնելու Ֆրանսիայի խորհրդարանի առջեւ:

No comments: