Zham.am. 10-12-2011- «Ճիշտ չեմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբին անգործության մեջ մեղադրելը։ Մենք չենք կարող հակամարտող կողմերին ստիպել ընդունելու հակամարտության կարգավորման վերջնական տարբերակը։ Նրանք իրենք պետք է գան այդպիսի փոխհամաձայնության։ Մենք էլ պետք է նրանց օգնենք այդ հարցում,- ըստ Regnum գործակալության ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայի Սենատում ղարաբաղյան հակամարտությանը և ԵԱՀԿ միջնոդրությանը նվիրված քննարկման ժամանակ:
Ֆասիեն ասել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր հիմնական գործունեությունը ծավալել է 1997 թվականից հետո, չնայած գործունեությունը սկվսել է 1994 թվականի մայիսին.”Այսօրվա մեր առաջադրանքը պատերազմի վերսկսումը թույլ չտալն է։ Այն կարող է բռնկվել ցանկացած պահի։ Մեր երկրորդ հաջողությունն այն է, որ հակամարտող կողմերն այսօր նստում են բանակցային սեղանի շուրջ։ Բացի այդ, այսօր Հարավային Կովկասը մեն-մենակ չի մնացել Ռուսաստանի դեմ, հակամարտության կարգավորման գործընթացում խորհրդակցություններ են անցկացվում Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ”. –մեկնաբանել է նա`հավելելով, որ ներկայումս սեղանին գտնվող փաստաթուղթը իրենք սկսել են մշակել դեռ 2005թ-ից:
Նա կարծիք է հայտնել, որ չնայած կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացը հայտնվեց փակուղում, սակայն Վիլնյուսում ընդունված համատեղ հայտարարության ֆոնին հաջորդ տարվա սկզբից նախագահների մակարդակով բանակցությունները կարող են աշխուժանալ։
Նշենք, որ երեկ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները Մոսկվայում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ աշխատանքները՝ հաշվի առնելով դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment