Thursday, December 1, 2011

Բեռլինը Թեհրանում իր դեսպանին հետ է կանչում խորհրդակցության համար

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվիլլեն հանձնարարել է (բրիտանական դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակման հետ կապված) խորհրդակցության համար հետ կանչել Իրանում Գերմանիայի դեսպանին: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվիլլեն կանչել էր Բեռլինում Իրանի դեսպանին, որին բացատրել էր, թե օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների դեմ հարձակումները միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է համարվում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Գերմանիան խստորեն քննադատում է նման արարքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Թեհրանում` Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա անցկացնող ուսանողները ակցիան որոշել էին դեսպանատան ներսում «շարունակել». շենք էին ներխուժել, պատանդ վերցրել 6 մարդու։ Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։ Նույն օրը պատանդներն ազատ էին արձակվել։ Իսկ այսօր Մեծ Բրիտանիայի կառավարությունը Իրանից դուրս է բերել բրիտանացի բոլոր դիվանագետներին։

No comments: