Wednesday, December 21, 2011

Բրազիլիայի Կամպինաս քաղաքի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

News.am. 21-12-2011- Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել է Բրազիլիայում ՀՀ դեսպանությանը, որ դեկտեմբերի 16-ին Կամպինասի քաղաքապետ Դ. Վիլագրան ստորագրել է Քաղաքային խորհրդարանի նոյեմբերի 20-ին ընդունած բանաձեւը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետի հաստատումից եւ դեկտեմբերի 19-ին «Դիարիո օֆիսիալ» պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո այն ստացել է օրենքի ուժ, համաձայն որի ապրիլի 24-ը կմտցվի քաղաքի հիշարժան տարեթվերի օրացույցի մեջ եւ յուրաքանչյուր տարի կնշվի որպես «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Կամպինասն ունի 1,2 մլն. բնակիչ, Սան Պաուլո նահանգի արդյունաբերական, գյուղատնտեսական եւ գիտամշակութային խոշոր կենտրոններից է, ունի փոքրաթիվ հայկական համայնք:

No comments: