Wednesday, December 14, 2011

«ԹՈՒՐՔԻԱՆ ՏԵՂ ՉՈՒՆԻ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ»

Ասել է Ֆրանսիայի նախագահըՙ պատասխանելով «Մոնդի» հարցերին

«ԱԶԳ», 14-12-2011- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «Մոնդի» հարցերին պատասխանելիս, թուրքական հանրային հեռուստատեսության եւ այլ լրատվամիջոցների երեկվա վկայությամբ, ասել է, որ ինքը չի փոխել Թուրքիայի մասին իր կարծիքըՙ ընդգծելով. «Թուրքիան տեղ չունի Եվրոմիության կազմում»:
Այնուհետեւ նա շարունակել է. «Նախ եւ առաջ Եվրոմիությունը կազմավորվել է Եվրոպայի համար: Որքան գիտեմ, քաղաքական մեծ ուժ եւ մեծ ազգ հանդիսացող մեր թուրք բարեկամները Փոքր Ասիայում են: Իհարկե, ես Թուրքիայի հետ հնարավորինս լավ հարաբերություններ եմ ցանկանում: Իմ կարծիքով, Թուրքիան կարեւոր առաքելություն ունի, եւ դա Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ կամուրջի դերն է: Մի՞թե Թուրքիայի օգտին է այդ դերը թողած մեկ այլ կառույցին անդամակցելը: Կարծում եմՙ նա դրանով կթուլանա»:

No comments: