News.am. 13-12-2011- ԱՄՆ վետերանների գործերով նախարարությունը հայկական խաչը հաստատել է որպես «հավատի խորհրդանիշ», որը կարող է տեղադրվել ամերիկացի մահացած վետերանների շիրիմներին կամ հուշաքարերին, հաղորդում է «Asbarez»-ը:Նշվում է, որ դա հնարավոր է եղել նյույորքաբնակ ԱՄՆ զինված ուժերի վետերան Շավասպ Հանեսյանի ընտանիքի ջանքերի շնորհիվ: Հանեսյանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծառայել է Ճապոնիայի օկուպացիայի 24-րդ հետեւակային դիվիզիայում: 2005թ. Հանեսյանի մահվանից հետո հարցով զբաղվել են Հանեսյանի կինը` Լորիսը եւ եղբայրը` Դերան:
Ներկայումս վետերանների գործերով վարչակազմը հավանության է արժանացրել 35 «հավատի խորհրդանիշ»` կառավարական հուշատախտակների վրա օգտագործելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment