Thursday, December 15, 2011

ՖԻՖԱ-ի ակցիան. ավտոմատը հանձնիր և ֆուտբոլի տոմս ստացիր

Tert.am. 15-12-2011- ՖԻՖԱ-ն նախատեսում է կազմակերպել հատուկ միջոցառում, որի ընթացքում այն մարդկանց, ովքեր զենքը ինքնակամ կհանձնեն ցածր գնով տոմսեր կվաճառվեն՝ 2014 թ. Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար:
BBC-ն հաղորդում է, որ ըստ Բրազիլիայի արդարադատության նախարարի՝ «ֆուտբոլի գրավիչ ուժը պետք է նպաստի զինաթափման գործընթացին»:
Բրազիլիայի կառավարությունը խրախուսում է զենքի ինքնակամ հանձնումը: Բնակիչները, ովքեր, թե օրինական, թե ապօրինի զենք ունեն, կարող են հանձնել այն՝ առանց անունները բացահայտելու, և որոշ դեպքերում դրա դիմաց պարգևատրմամբ։
Սակայն, ինչպես կարծում են երկրի իշխանությունները, ֆուտբոլի տոմսերը և համաշխարհային ֆուտբոլի աստղերի ստորագրություններով հագուստն ավելի կօգնեն մարդկանցից զենքը հավաքելու հարցում:

No comments: