
«Թեև անցյալ 20 տարիների ընթացքում Թեհրանի և Բաքվի հարաբերություններն արտաքուստ եղել են բարիդրացիական, սակայն այդ երկրների հարաբերությունների բնույթը եղել է լարված ու թշնամական:
Սահմանում տեղի ունեցած զինված բախումները, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վիճահարույց հարցը, Իսրայելի հետ Ադրբեջանի ունեցած ջերմ հարաբերությունները, ինչպես նաև մի շարք այլ գործոններ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածության առաջացման առիթ են հանդիսանում, որոնք էլ ավելի սրվեցին, երբ օրերս Ադրբեջանից վտարվեց Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրենը»,-նշվում է հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի կառավարության նախկին խորհրդական Վաֆա Գուլիզադեն, անդրադառնալով իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա վերը նշված խնդիրներին, նշել է. «Մեր հարաբերությունները երբեք չեն կարգավորվի, քանի որ Իրանը կրոնական պետություն է, իսկ Ադրբեջանը աշխարհիկ»:
No comments:
Post a Comment