Wednesday, December 21, 2011

PR-ի, տեղեկատվության առումով հայերն առավելություն ունեն իրենց թշնամիների ու հակառակորդների նկատմամբ. ռուս փորձագետ

Tert.am. 21-12-2011- Вестник Кавказа կայքն անդրադարձել է Ադրբեջանում ԱՄն դեսպանի թեկնածության հաստատման բարդություններին: Հիշատակելով, վերջերս The Washington Post թերթում Ֆրեդ Հայթի հոդվածը, ըստ որի Ադրբեջանում ամերիկյան դեսպանի նշանակումը դարձել է ամերիկյան վարչակազմի ու խորհրդարանի քաղաքական սակարկությունների առարկա, սակայն քիչ չէ նաև հայկական լոբբիի դերը:
Հայկական լոբբիի մասին նույն կարծիքն է հայտնել նաև ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Հայկական լոբբի կարծիքը իր դերն ունի: Այն հավանաբար հաշվի է առնվել Մեթյու Բրայզայի նշանակման հարցում: ԱՄՆ-ում հայկական լոբբիի կարծիքն ավելի հզոր է քան ադրբեջանականինը: PR-ի, տեղեկատվության առումով հայերն առավելություն ունեն իրենց թշնամիների ու հակառակորդների նկատմամբ», - գտնում է Տրոֆիմչուկը:
Միևնույն ժամանակ շատերը գտնում են, որ հայկական գործոնը ամենագլխավորը չէ դեսպանի նշանակման հարցում: Ավելի էական է ամերիկյան նոր քաղաքականության իրականացումը: Փորձագետները չեն բացառում որ Ադրբեջանում դեսպանի նշանակումը կապ ունի Ռուսաստանում նոր դեսպանի նշանակման հետ, ինչը նոր պատկեր է ստեղծում տարածաշրջանում:
«Արևմուտքի ուշադրությունը հետխորհրդային տարածաշրջանի նկատմամբ մեծանում է: Դա կապված է այն բանի հետ, որ արևմտյան կառույցների կարծիքով այդ տարածաշրջանը արագ ուտիլիզացման է ենթակա, այդ թվում տնտեսական առումով, ինչը հատկապես վերաբերում է Ադրբեջանին: Կարծում եմ մոտ ապագայում հետխորհրդային տարածաշրջանին լուրջ փոփոխություններ են սպասվում, հատկապես արաբական աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում», - նշել է Գրիգորի Տրոֆիմչուկը:

No comments: