News.am. 10-1-2012- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Իսմեթ Ուչման Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, թե 1915-ին անմեղ ժողովրդին տեղահանելը սխալ էր, որի համար պետք է ներողություն խնդրել հայերից:
Հարցազրույցի ընթացքում, երբ անդրադարձ է կատարվել 1915-ին, թուրք պատգամավորն ասել է, թե 1915-ին մեծ ողբերգություն է տեղի ունեցել: «Եթե կան զինված խմբեր, պետք է նրանց դեմ պայքարել, ոչ թե անմեղ ժողովրդին վնասել: 1915-ին հենց սա է տեղի ունեցել: Ես այն որպես ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն գտնում եմ, որ անմեղ ժողովրդին տեղահանության ենթարկելը մեծ սխալ էր: Այս համատեքստում ես հայ ժողովրդից ներողություն եմ խնդրում, իրոք, պետք է ներողություն խնդրել»,-ասել է Իսմեթ Ուչման:
«Ակոս»-ը նշում է, որ մինչ այս Թուրքիայի իշխող կուսակցության որեւէ պատգամավոր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ չէր արտահայտել:Tuesday, January 10, 2012
Հայերից պետք է ներողություն խնդրել 1915-ի համար, ես ներողություն եմ խնդրում. Էրդողանի կուսակից
News.am. 10-1-2012- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավոր Իսմեթ Ուչման Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, թե 1915-ին անմեղ ժողովրդին տեղահանելը սխալ էր, որի համար պետք է ներողություն խնդրել հայերից:
Հարցազրույցի ընթացքում, երբ անդրադարձ է կատարվել 1915-ին, թուրք պատգամավորն ասել է, թե 1915-ին մեծ ողբերգություն է տեղի ունեցել: «Եթե կան զինված խմբեր, պետք է նրանց դեմ պայքարել, ոչ թե անմեղ ժողովրդին վնասել: 1915-ին հենց սա է տեղի ունեցել: Ես այն որպես ցեղասպանություն չեմ ճանաչում, սակայն գտնում եմ, որ անմեղ ժողովրդին տեղահանության ենթարկելը մեծ սխալ էր: Այս համատեքստում ես հայ ժողովրդից ներողություն եմ խնդրում, իրոք, պետք է ներողություն խնդրել»,-ասել է Իսմեթ Ուչման:
«Ակոս»-ը նշում է, որ մինչ այս Թուրքիայի իշխող կուսակցության որեւէ պատգամավոր 1915-ի վերաբերյալ նման տեսակետ չէր արտահայտել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment