Tuesday, January 10, 2012

Քանի՞ հայ է այցելել Վրաստան 2011 թվականին

News.am. 10-1-2012- 2011 թ. ընթացքում Վրաստան է այցելել Հայաստանի 700 հազ. քաղաքացի: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային գործակալությունը: Նախորդ տարվա համեմատ Վրաստան այցելող հայերի թիվն ավելացել է 28 %-ով, ու այցելուների քանակով մեր երկիրը երրորդ տեղում է Թուրքիայից (738 հազ. այցելու) եւ Ադրբեջանից (715 հազ. այցելու) հետո: Նշենք, որ Վրաստան այցելությունների քանակով 2010 թ. Հայաստանը զիջում էր միայն Թուրքիային, սակայն անցյալ տարի Ադրբեջանից այցելություններն ավելացել են մոտ 43 %-ով: Ռեկորդային աճ է արձանագրվել նաեւ Իրանից այցելությունների թվում` մոտ 182 %-ով: Ընդհանուր առմամբ` 2011 թ. Իրանից Վրաստան է այցելել մոտ 60 հազ. մարդ: Իրանից այցելությոնները խրախուսելու նպատակով Վրաստանը պարզեցրել է այդ երկրի հետ վիզային ռեժիմը: Ընդհանուր առմամբ` 2011 թ. Վրաստան է այցելել 2.8 մլն արտասահմանցի:

No comments: