News.am. 26-1-2012- Ադրբեջանում իշխում է վախի եւ բռնաճնշումների մթնոլորտը, քանի որ այստեղ վարչակարգը քննադատող լրագրողներին սպառնում են, ձերբակալում, տանջանքների ենթարկում, առեւանգում եւ նույնիսկ սպանում: Այդ մասին գրում է գերմանական Zeit թերթը, որին թարգմանաբար մեջբերում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:
«Մոսկվայի նախկին վասալ հանդիսացող Ադրբեջանն անկախանալուց քսան տարի անց շարունակում է «անհայտ տարածք» (Terra incognita) մնալ Արեւմուտքի համար:
«Եվրատեսիլի» ստույգ ծրագիրը պետական գաղտնիք է Ադրբեջանում: Նավթով եւ գազով հարուստ երկիր ճանաչված Ադրբեջանը ցանկանում է այդ մրցույթի միջոցով գրավել Արեւմտյան զբոսաշրջիկների ուշադրությունը: Ադրբեջանի պատմության վերաբերյալ հայտնի է, որ խորհրդայնացումից 70 տարի անց`1991-ին Ադրբեջանը անկախացել է: 1993-ին Հեյդար Ալիեւը Էլչիբեյի կառավարությունը տապալելուց հետո եկավ իշխանության եւ սկսեց ավտորիտար վարչակարգ կառուցել: Այդ ժամանակահատվածից սկսած վարչակարգը քննադատող լրագրողներին սպառնում էին, ձերբակալում, տանջանքների ենթարկում, առեւանգում եւ նույնիսկ սպանում: Անցած տարվա նոյեմբերին Ռաֆիգ Թաղիի սպանությունը ցնցեզ ողջ աշխարհը: Նա աշխատում էր «Սանաթ» թերթում եւ հանդես էր գալիս նախագահ Իլհամ Ալիեւին, իսլամին եւ Մուհամեդ մարգարեին ուղղված քննադատություններով: Դրա համար էլ նրան սպանեցին»,-գրում է գերմանական մամուլը, մեջբերում է «Բիզիմյոլ»-ը:
Այս տարի եվրատեսիլյան երգի մրցույթն անցկացնող երկիրը` Ադրբեջանը, բազմիցս քննադատվել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար:
Նշենք, որ խոսքի ազատության վարկանշով Ադրբեջանը Աֆղանստանի հետ մեկտեղ զբաղեցնում է 152-րդ տեղը: Բացի այդ, Freedom House կազմակերպությունը օրերս մեղադրել էր Ադրբեջանին քաղաքական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման մեջ:
Thursday, January 26, 2012
«Եվրատեսիլ-2012»-ը կազմակերպել ցանկացող երկրում` Ադրբեջանում, լրագրողներին առեւանգում են եւ սպանում. գերմանական մամուլ

برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment