Tert.am. 29-1-2012- ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայատանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ընդամենը 12 քայլ հետո համաձայնեց միավորը կիսել ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովի հետ և վաստակած 9 միավորով նվաճեց 2012 թվականի առաջին սուպերմրցաշարի չեմպիոնական տիտղոսը, այս մասին հաղորդում է «Արմսպորտ» լրատվական կայքը:
Նիդեռլանդների Վեյկ ան Զեե քաղքաքում ընթացող Tata Steel շախմատային փառատոնի A մրցաշարում հաղթելու համար Լևոն Արոնյանը պարգևատրվեց 10 հազար եվրոյով:
Լևոնը պարզապես հրաշալի հանդես եկավ Վեյկ ան Զեեում: Հայ գրոսմայստերը 13 պարտիաներից 2-ում պարտվեց, 4 ոչ ոքի խաղաց և 7 հաղթանակ տարավ: Բացի այդ Արոնյանի պարտիաները 3 անգամ լավագույնը ճանաչվեցին:
Նշենք, որ Արոնյանը 2007-2008թթ.արդեն երկու անգամ նվաճել է չեմպիոնի տիտղոսը, սակայն այսօր նա առաջին անգամ միանձնյա հաղթող ճանաչվեց. 2007-ին Արոնյանը մրցանակը կիսել էր Թեմուր Ռաջաբովի և Վեսելին Թոփալովի հետ, իսկ 2008-ին` Մագնուս Կառլսենի հետ:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment