1in.am. 29-1-2012- Իրանում ցանկացած ռազմական գործողություն կունենա իր անմիջական ազդեցությունը Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը`անդրադառնալով Իրանի շուրջ ընթացող զարգացումներին:
Նա նշեց, որ անընդհատ խոսվում է սպառնալիքների, հավանական ռազմական գործողությունների մասին, բայց պրակտիկ ոչինչ չի կատարվում: «Իրանը հարևան երկիր է: Բնականաբար, Իրանի շուրջ ծավալվող գործընթացներն իրենց անմիջական ազդեցությունը կունենան Հայաստանի համար: Այս պահին իրավիճակը սրված է Իրանի շուրջ, բայց անմիջական ազդեցություններ չեն լինի»,- ասաց քաղաքագետը: Ըստ նրա, հետագա հետևանքների մասին կարելի է խոսել ծավալվող մի շարք գործընթացներից հետո:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment