Հայկական ԶԼՄ-ները հարձակվել են Հիլարի Քլինթոնի վրա, որը զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարի հեղինակավոր պաշտոնը, Ֆրանսիայի Սենատի որոշման կապակցությամբ նրա անտեղի հայտարարության համար: Ընդ որում, առկա է բացարձակապես ոչ համարժեք հակազդեցություն այս տարեց կնոջ հայտարարությանը, որը երեւի անիծում է այն օրը, երբ մտավ քաղաքականություն, եւ անհամբեր սպասում է իր հրաժարականին, աջ ու ձախ տարբեր հայտարարություններ շաղ տալով, որոնք, ըստ ամենայնի, ուղղված են ամերիկյան արտաքին քաղաքականության ստագնացիան նվազագույնի հասցնելու ապահովմանը:
Ներկայում ո՞վ կարող էր, հենց այս ամիսներին, քիչ թե շատ հստակ ձեւակերպեր ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներն ու բովանդակությունը: Կասկած չկա, որ ԱՄՆ թե արտաքին, թե հնարավոր է ներքին քաղաքականությունը լիովին տապալվել է, որը ձեւավորում են կամ բացարձակապես անփորձ չինովնիկները ներքին կարգով, կամ ծեր մարազմատիկները, ովքեր մնացել են հեռու անցյալում:
Ես այնքան էլ լավ ծանոթ չեմ ԱՄՆ քաղաքական պատմությանը, սակայն դժվար է մեկ այլ օրինակ գտնել, երբ նախագահը եւ պետքարտուղարը այդքան չհամապատասխանեին միմյանց, եւ այդ աստիճան տապալեին ազգային քաղաքականությունը: Այս տիկինն այնպես արտաբերեց ցեղասպանության վերաբերյալ այդ խոսքերը, որ թերեւս հույս ունի, թե փակել է հարցն ընդմիշտ: Այդպես կարող է մտածել եւ հաշվարկել միայն խորապես անտարբեր եւ հեռացող քաղաքական գործիչը, ավելի ճիշտ՝ գործիչը, որ հիասթափվել է քաղաքականությունից, հոգնել ոչ իր գործից, կինը:
Խնդիրը միայն տարեց կանայք չեն: Հայտնի ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, մինչ այժմ այդպես էլ չի ձեւավորվել պետական քարտուղարությունը, եւ արտաքին քաղաքականությամբ զբաղվում են ըստ էության պատահական մարդիկ: Ցեղասպանության թեման, անշուշտ, կհայտնվի ԱՄՆ-ում իշխանության համար առաջիկա պայքարի ֆոկուսում: Ցավոք, հանրապետականներն առայժմ չեն առաջադրել նախագահի քիչ թե շատ արժանի թեկնածու:
ԱՄՆ հայերին մնում է նախագահի թեկնածու առաջադրել իրենց քաղաքական գործչին, որն Ամերիկան դուրս կբերի ճահճից, հետն էլ կճանաչի ցեղասպանությունը:
Իգոր Մուրադյան
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment