Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Բանակի օրվա կապակցությամբ:
Այս տարի մենք ազգովի տոնում ենք հայոց փառապանծ բանակի կազմավորման 20-ամյակը, իսկապես ժողովրդական բանակ, որն անցնելով բարդ ու հերոսական ուղի` դարձավ մեր խաղաղության ու անվտանգության հիմնական երաշխավորը:
Դուք կանգնած եք եղել ՀՀ զինված ուժերի ստեղծման ակունքներում և այսօր էլ` որպես գերագույն հրամանատար, անում եք հնարավորը, որպեսզի այն լինի հզոր ու մարտունակ, պատրաստ ամեն պահի հաջողությամբ կատարելու իր առջև դրված խնդիրները:
Մենք հպարտ ենք, որ ունենք նման հաղթական բանակ, խիզախ ու անձնվեր զինվորներ, ովքեր անմնացորդ ծառայում են հայրենիքին ու հարազատ ժողովրդին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայոց բանակի ողջ անձնակազմին նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի, մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի»:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment