Tert.am. 7-1-2012- Իրանի կառավարությունը ողջունել և իր հարգանքն է արտահայտել ԱՄՆ-ի նավատորմի գործողությունների համար: Նրանք Արաբական ծովում ծովահենների գերությունից ազատել են իրանական նավի 13 նավաստիների:Իրանցի ձկնորսները մի քանի շաբաթ ծովահենների գերության մեջ են եղել:
Al-Alam հեռուստաալիքի հաղորդմամբ` Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ռամնի Մեհմանպարաստը հայտարարել է. «Դա իրական մարդասիրական ակցիա է, որը ամերիկյան նավատորմը իրականացրեց և մենք ողջունում ենք այն: Բոլոր երկրները պետք է պայքարեն ծովահենության դեմ»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment