Sunday, January 15, 2012

Հորմուզի նեղուցում միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և Իրանի ռազմական մոտորանավակների միջև

Tert.am., 14-1-2012- Թեհրանի սպառնալիքներից հետո, CNN-ի հաղորդմամբ` Հորմուզի նեղուցում առաջին միջադեպն է տեղի ունեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և իրանական նավատորմի միջև: Պենտագոնը հեռուստաալիքին վավերագրական տեսանյութ է ներկայացրել կատարվածի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` իրանական արագընթաց ռազմական մոտորանավակները սադրիչ գործողություններ են ձեռնարկել` Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց անցնող ամերիկյան New Orleans ռազմա-տրանսպորտային նավաշինարանի մոտակայքում: Իրանական ռազմածովային ուժերի մոտորանավակները մոտեցել են նավին` կրճատելով հեռավորությունը մինչև 450 մետր, և չեն արձագանքել ամերիկյան ռազմանավի զգուշացումներին: Եվս մեկ միջադեպ տեղի է ունեցել Քուվեյթի ափերի մոտ: Իրանական մոտորանավակները այս անգամ ևս մեծ արագությամբ մոտեցել են ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ափի պաշտպանության պարեկային նավին: Բացի այդ, մոտորանավերի վրա կրակելուն պատրաստ հրաձիգներ են երևացել:

No comments: