Sunday, January 15, 2012

Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել իր միջուկային ծրագիրը

News.am. 14-1-2012- Իրանը պատրաստակամություն է հայտնել բանակցությունների սեղանի շուրջ քննարկել իր միջուկային ծրագիրը: Հանդիպումը պետք է կայանա հունվարի 28-ին` Թեհրանում: Բանակցություններին մասնակցելու համար Իրանի մայրաքաղաք պետք է ժամանեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարության ներկայացուցիչները: Բանակցություններից այլ մանրամասներ չեն հաղորդվում: Իսլամական հանրապետությունը համաձայնել է նաեւ ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրանը խոստովանել է, որ ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման ուղղությամբ աշխատանքներ է տանում: Այդ հայտարարությունը խիստ քննադատություն է առաջ բերել Արեւմուտքի կողմից, որը Թեհրանին մեղադրել է խաղաղ նպատակներով միջուկային ծրագրերի անվան տակ միջուկային զենք ստեղծելու մեջ, հաղորդում է Vesti.ru-ն:

No comments: