Friday, January 27, 2012

Թուրքիայում ստեղծվում է Հայոց ցեղասպանության ժխտման հետազոտական կենտրոն

1in.am. 27-1-2012- Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակում են պատրաստվել 2015 թվականին, երբ կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Թուրքիայի բորսաների ու պալատների միության (TOBB) նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլըօղլուն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են այդ կապակցությամբ հիմնել հատուկ հետազոտական կենտրոն, որը զբաղվելու է լոբբիստական և «գիտական» աշխատանքներով։ Այդ պլանում ուսումնասիրվելու են նաև օտարազգի հետազոտողների կատարած աշխատանքները, որոնք առնչվելու են 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին։ Հետազոտությունից հետո թողարկվելու է «փաստագրական» գիրք։

No comments: