Tuesday, January 10, 2012

Թուրքիայի զինված ուժերը դատական հայց են ներկայացրել քուրդ կուսակցապետի դեմ

News.am. 10-1-2012- Թուրքիայի զինված ուժերի կայքում հրապարակվել է տեղեկություն, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշի դեմ դատական հայց են ներկայացրել՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին վիրավորելու համար։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը հայտարարել էր, թե հարմար չի գտնում, որ քրդերենով ուսուցում լինի, ինչին ի պատասխան քուրդ կուսակցապետ Սելահաթին Դեմիրթաշը մի հաղորդման ժամանակ ասել էր, թե ԶՈՒ գլխավորը շտաբի պետը թեկուզ գեներալ է, նա իրենց համար ունի տասնապետի արժեք։ Հենց այս խոսքերի համար էլ Թուրքիայի զինված ուժերը հայց են ներկայացրել Դեմիրթաշի դեմ։

No comments: