Saturday, January 28, 2012

Սեյրան Օհանյանի ուղերձը զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի 20 տարիների ընթացքում զոհված կամ անհայտ կորած զինծառայողների հարազատներին: Ուղերձում Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասում է, որ «համազգային զոհաբերությունների, նվիրումի ու ջանքերի շնորհիվ այսօր` 20 տարի հետո, կարող ենք փաստել, որ այդ պայքարը հաջողությամբ է պսակվել»: «Այսօր Արցախն ազատագրված է, բնակչությունը` պաշտպանված, Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է` դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգացող»,- ասվում է ուղերձում: Օհանյանը նշում է, որ արցախյան պատերազմը հայ ժողովրդի համար նաև սեփա¬կան արժանապատվությունը հաստատելու և հաջորդ սերունդներին ավելի պաշտպանված հայրենիք թողնելու քննություն էր: «Այդ քննությունը մեր ժողովուրդը պատվով հանձնեց, իսկ դա` առաջինը ձեր որդիների, հայրերի ու եղբայրների շնորհիվ: Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած, ծառայության ժամանակ իրենց պարտքը կատարելիս զոհված կամ մահացած զինծառայողների, անհայտ կորածների սիրելի՛ հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրների անձնվեր ծառայության շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում վայելում է խաղաղ ապրելու ու արարելու երջանկությունը, և ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյա հոբելյանն առաջին հերթին ձեր տոնն է, քանզի բանակը կայացել է ձեր ամենաթանկ զոհողության գնով»,- ասվում է ուղերձում: «Մենք, ցավոք, չկարողացանք փրկել ձեր հարազատների կյանքը, բայց այսօր, հանուն նրանց ու նրանց կատարած գործի, պարտավոր ենք շուքով նշել նրանց ծնած, սիրած, փայ¬փայած ու պաշտպանած Հայոց բանակի 20-ամյակը` արժևորելով անցյալն ու անսխալ կողմնորոշվելով հետագա գործողություններում: Հավերժ փա՛ռք հայոց բանակի նվիրյալներին»,- ավելացնում է Սեյրան Օհանյանը:

No comments: