Tert.am. 29-1-2012- Իրանը հայտարարել է, որ շատ լավատեսորեն է տրամադրված այդ երկիր այսօր ժամանած ՄԱԿ-ի միջուկային տեսուչների այցի առնչությամբ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Սակայն պատշոնական Թեհրանը հայտարարել է, որ կդադարեցնի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը, եթե պարզվի, որ միջուկային տեսուչները պարզապես գործիք են դրսի ուժերի ձեռքին:
«Մենք շատ լավատեսորեն են տրամադրված ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության` Իրան կատարվող այցի արդյունքների առնչությամբ … Այս այցի ընթացքում նրանք կստանան իրենց հարցերի պատասխանները»,- Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի խոսքերն է մեջբերում իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ը և Արևմուտքը համոզված են, որԹեհրան ատոմային զենք է պատրաստում, մինչդեռ Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում:
«Մենք թաքցնելու բան չունենք, և Իրանը գաղտնի (միջուկային) ծրագրեր չունի»,- ավելացրել է Սալեհին:
Իր հերթին, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին զգոււշացրել է, որ եթե իրենք «տրամաբանական, պրոֆեսիոնալ և տեխնիկական» աշխատանք չկատարեն, Արևմուտքը տուժել դրա հետևանքներից:
«Այս այցը թեսթ է ՄԱԳԱՏԷ-ի համար: Հետագա համագործակցության ճանապարհը բաց կլինի, եթե թիմը կատարի իր մասնագիտական պարտականությունները»,- ասել է նա:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment