1in.am. 29-1-2012- ԵՄ կողմից իրանական նավթի վրա բեռնարգելք դնելու հետևանքով մեկ բարել նավթի գինը կթանկանա 120-150 դոլարով: Այսպիսի կանխատեսմամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության նավթային ընկերության ղեկավար Ահմեդ Գալեբանին:
Իրանի կողմից սա առաջին կանխատեսումը չէ: Ավելի վաղ պաշտոնական ներկայացուցիչները կանխատեսում էին նավթի գնի ավելի կտրուկ բարձրացում, ընդհուպ մինչև 250 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Այսօր Մեջլիսի պատգամավորները պետք է քննարկեին ԵՄ երկրներ նավթ արտահանելու դադարեցման մասին օրինագիծը: Սակայն ինչպես հաղորդել է էներգետիկայի կոմիտեի անդամ Էմադ Հոսեինին, օրինագիծը հավելյալ մշակման կարիք ունի: Այն պատրաստ կլինի եկող շաբաթվա ընթացքում:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment