Haynews.am. 7-1-2012- «Իրանը և Թուրքիան տարածաշրջանում համարվում են գործընկերներ և ամենևին թաքնված պատերազմ չեն մղում միմյանց դեմ», - Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն է մեջբերում Haberturk-ը:«Թուրք-իրանական հարաբերություններն իրենցից ներկայացնում են տարածաշրջանային գործընկերություն, երբեմն էլ` մրցակցություն. երկու հարևանների սովորական հարաբերություններ», - ասել է Դավութօղլուն:
Նա նաև նշել է, որ վերոնշյալ երկրների միջև հարաբերությունները չպետք է դիտարկվեն` որպես սուննիների և շիաների պայքար: Ըստ նրա, Իրան` իր այցելության ժամանակ քննարկվել են կրոնական բոլոր խնդիրները:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment