Tert.am. 29-1-2012- Թուրքիայի նախագահական ապարատին կից Աուդիտորական պետական խորհուրդը որոշել է, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործից որոշ փաստաթղղթեր են բացակայում, իսկ մյուսներում առանց թույլտվության փոփոխություններ են արվել:
Ըստ թուրքական Hurriyet Daily News թերթի` Աուդիտորական պետական խորհուրդը մոտ ապագայում հրապարկվելիք զեկույցում վեր է հանելու մի շարք վիճելի հարցեր, այդ թվում մի ծանուցում, որը 2006թ. ոստիկանությանն է տրամադրել Դինքին սպանող Յասին Հայալի աներձագ Չոկսուն Իգչին: Վերջինս ծանուցման մեջ ոստիկանությանը տեղեկացրել է, որ Յասալը կարող է սպանության փորձ կատարել:
Սակայն ոստիկանությունը պնդում է, որ այս փաստերն իրենց ներկայացվել են միայն Դինքի սպանությունից հետո:
Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվեց 2007թ., թերթի` Ստամբուլում տեղակայված խմբագրության շենքի առջև: Հունվարի 17-ին Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը Յասին Հայալին ցմահ ազատազրկման դատապարտեց:
Ըստ պարբերականի` Աուդիտորական պետական խորհրդի զեկույցում կարող է ընդգրկվել նաև մեկ այլ ապացույց, ըստ որի, գործով անցնող Թունչայ Ուզունդալը մյուս մեղադրյալ Էրհան Թունցելին հեռախոսային կարճ հաղորդագրություն է ուղարկել` ասելով, որ Յասին Հայալն իրենից 7.65 միլիմետրանոց փամփուշտներ է ուզել:
Մեղադրող կողմը պնդում է, որ հեռախոսային կարճ հաղորդագրությունը ոստիկանության Տրապիզոնի բաժանմունքում փոփոխության է ենթարկվել, իսկ այն մասը, որում Հայալը փամփուշտներ է ուզում` ջնջվել:
Ըստ Hurriyet Daily News` հնարավոր է, որ զեկույցի հրապակումից հետո որոշ պետական ծառայողների նկատմամբ հետաքննություն սկսվի:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment