Monday, January 30, 2012

Թուրքիայի արտգործնախարարը գանգատվել է Հիլարի Քլինթոնին

News.am. 29-1-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսով շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Հիլարի Քլինթոնին` Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականոցնող օրինագծի վերաբերյալ մեկնաբանությունների համար: Այդ մասին տեղեկացնում է TRTrussian-ը` հիշեցնելով, որ հունվարի 27-ին Քլինթոնը հայտարարել էր. «Մենք երբեք չենք հետեւի այն ճանպարհին, երբ կարծիք արտահայտելը համարվում է հանցագործություն: Պատմական հարցերի լուծման համար կառավարության իշխանությունն օգտագործելու փորձերը կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ»:Նշենք, որ «մենք երբեք» արտահայտությամբ, հավանաբար, Քլինթոնը նկատի ուներ իրեն, ինչպես նաեւ մնացած ամերիկացիներին: Ինչ խոսք, համարձակ հայտարարություն է: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

No comments: