News.am. 24-1-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկօրյա այցով կմեկնի Մոսկվա: Հունվարի 25-ին ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ նա կմասնակցի երկու երկրների կողմից ղեկավարվող Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի (ÜDİK) մաս հանդիսացող Նախագծման միացյալ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպմանը:
Կկայանան նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արեւելքի (Իրանի միջուկային ծրագիր, Սիրիա), Բալկանների եւ Կենտրոնական Ասիայի իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Նախարարները կքննարկեն Էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ –ի շրջանակներում առկա համագործակծությունը եւ այլ հարցեր: Հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր կստորագրվի:
Սպասվում է, որ Դավութօղլուի Մոսկվա կատարած այցի ընթացքում կողմերը կհայտարարեն համատեղ ներդրումային բանկ հիմնելու մասին. Այդ հարցը ավելի վաղ հեռախոսով քննարկել էին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Համատեղ ներդրումային բանկը կլուծի համատեղ ծրագրերի ֆինանսավորման խնդիրրը, ինչպես նաեւ ավանդ կներդնի այլ երկրների հետ համատեղ ծրագրերում: Այն նաեւ կնպաստի երկու երկրների միջեւ տեղական արժույթի օգտագործմանը եւ, դրանով իսկ, կբարելավի տնտեսական հարաբերությունները, գրում է Today’s Zaman-ը:
Նախագծման միացյալ ռազմավարական խմբի արձանագրությունը 2011թ. հունվարի 20-ին ստորագրել են Լավրովն ու Դավութօղլուն
Գերագույն մակարդակի համագործակցության խորհուրդը, որն ստեղծվել է իբրեւ միացյալ հանձնաժողով, որտեղ ռուս եւ թուրք վարչապետները համանախագահներ են, ամեն տարի գագաթաժողով է կազմակերպում: Խորհուրդը հիմնադրվել է 2010թ. մայիսին` Մեդվեդեւի Անկարա կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակ էլ կայացել է առաջին նիստը: Երկրորդ նիստը կայացել է Էրդողանի Մոսկվա կատարած այցի ընթացքում` 2011թ. մարտի 17-ին: Երրորդը կկայանա Թուրքիայում` 2012-ի աշնանը:
«Թուրքիան եւ Ռուսաստանի Դաշնությունը բազմաշերտ համագործակցությանն ուղղված քայլեր են ձեռնարկում, սկսելով երկկողմ համագործակցության հիմքը դնելուց` 2000թ. հրաժարվելով Սառը պատերազմի տարիներից ի վեր կողմերի համար բնութագրական մրցակցությունից: Այդկերպ նրանք ձգտում են հետեւում թողնել մրցակցությունը եւ անցում կատարել հարցերի լայն շրջանակին, ներառյալ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական եւ քաղաքացիական ասպեկտները: Երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ. 19,6 մլրդ դոլարից 2010թ. հասել է մինչեւ 25,3 մլրդ դոլարի, 2011թ. առաջին երեք եռամսյակում`մինչեւ 22 միլիադի: Հաշվի առնելով, որ կողմերը ձգտում են առեւտրի ծավալները հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի, հարկավոր է տվյալ նպատակին հասնելու նոր հնարավորություններ որոնել: Սակայն մենք նաեւ պետք է նշենք, որ երկկողմ առեւտրի 80%-ը Ռուսաստանից արտահանումն է Թուրքիա եւ միայն 20%-ն է կազմում Թուրքիայից արտահանումը Ռուսաստան, եւ այդ տարբերությունն աճում է: Միացյալ բանկի հիմնադրման նախաձեռնությունն ուղղված է այդ խնդրի լուծմանը, որը վերաբերում է արտաքին առեւտրի թույլ կառուցվածքին: Այդ պատճառով Մոսկվայում Դավութօղլուի բանակցությունները պետք է վերաբերեն նաեւ երկեւ երկրների քաղաքականության խորհրդատվությանը եւ վերլուծական միջոցներին, 2012թ. հարաբերությունների հետագա զարգացման համար», - գրում է թերթը:Wednesday, January 25, 2012
Դավութօղլուն մեկնում է Ռուսաստան` համատեղ ներդրումային բանկ հիմնելու
News.am. 24-1-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկօրյա այցով կմեկնի Մոսկվա: Հունվարի 25-ին ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ նա կմասնակցի երկու երկրների կողմից ղեկավարվող Գերագույն մակարդակի համագործակցության խորհրդի (ÜDİK) մաս հանդիսացող Նախագծման միացյալ ռազմավարական խմբի երկրորդ հանդիպմանը:
Կկայանան նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվեն Մերձավոր Արեւելքի (Իրանի միջուկային ծրագիր, Սիրիա), Բալկանների եւ Կենտրոնական Ասիայի իրավիճակը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Նախարարները կքննարկեն Էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ –ի շրջանակներում առկա համագործակծությունը եւ այլ հարցեր: Հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր կստորագրվի:
Սպասվում է, որ Դավութօղլուի Մոսկվա կատարած այցի ընթացքում կողմերը կհայտարարեն համատեղ ներդրումային բանկ հիմնելու մասին. Այդ հարցը ավելի վաղ հեռախոսով քննարկել էին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Համատեղ ներդրումային բանկը կլուծի համատեղ ծրագրերի ֆինանսավորման խնդիրրը, ինչպես նաեւ ավանդ կներդնի այլ երկրների հետ համատեղ ծրագրերում: Այն նաեւ կնպաստի երկու երկրների միջեւ տեղական արժույթի օգտագործմանը եւ, դրանով իսկ, կբարելավի տնտեսական հարաբերությունները, գրում է Today’s Zaman-ը:
Նախագծման միացյալ ռազմավարական խմբի արձանագրությունը 2011թ. հունվարի 20-ին ստորագրել են Լավրովն ու Դավութօղլուն
Գերագույն մակարդակի համագործակցության խորհուրդը, որն ստեղծվել է իբրեւ միացյալ հանձնաժողով, որտեղ ռուս եւ թուրք վարչապետները համանախագահներ են, ամեն տարի գագաթաժողով է կազմակերպում: Խորհուրդը հիմնադրվել է 2010թ. մայիսին` Մեդվեդեւի Անկարա կատարած այցի ընթացքում: Այդ ժամանակ էլ կայացել է առաջին նիստը: Երկրորդ նիստը կայացել է Էրդողանի Մոսկվա կատարած այցի ընթացքում` 2011թ. մարտի 17-ին: Երրորդը կկայանա Թուրքիայում` 2012-ի աշնանը:
«Թուրքիան եւ Ռուսաստանի Դաշնությունը բազմաշերտ համագործակցությանն ուղղված քայլեր են ձեռնարկում, սկսելով երկկողմ համագործակցության հիմքը դնելուց` 2000թ. հրաժարվելով Սառը պատերազմի տարիներից ի վեր կողմերի համար բնութագրական մրցակցությունից: Այդկերպ նրանք ձգտում են հետեւում թողնել մրցակցությունը եւ անցում կատարել հարցերի լայն շրջանակին, ներառյալ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, կրոնական եւ քաղաքացիական ասպեկտները: Երկկողմ առեւտրաշրջանառությունը 2009թ. 19,6 մլրդ դոլարից 2010թ. հասել է մինչեւ 25,3 մլրդ դոլարի, 2011թ. առաջին երեք եռամսյակում`մինչեւ 22 միլիադի: Հաշվի առնելով, որ կողմերը ձգտում են առեւտրի ծավալները հասցնել մինչեւ 100 մլրդ դոլարի, հարկավոր է տվյալ նպատակին հասնելու նոր հնարավորություններ որոնել: Սակայն մենք նաեւ պետք է նշենք, որ երկկողմ առեւտրի 80%-ը Ռուսաստանից արտահանումն է Թուրքիա եւ միայն 20%-ն է կազմում Թուրքիայից արտահանումը Ռուսաստան, եւ այդ տարբերությունն աճում է: Միացյալ բանկի հիմնադրման նախաձեռնությունն ուղղված է այդ խնդրի լուծմանը, որը վերաբերում է արտաքին առեւտրի թույլ կառուցվածքին: Այդ պատճառով Մոսկվայում Դավութօղլուի բանակցությունները պետք է վերաբերեն նաեւ երկեւ երկրների քաղաքականության խորհրդատվությանը եւ վերլուծական միջոցներին, 2012թ. հարաբերությունների հետագա զարգացման համար», - գրում է թերթը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment