Tuesday, January 10, 2012

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով հերթական պաշտոնաթող գեներալն է ձերբակալվել

News.am. 10-1-2012- Թուրքիայում սկանդալային «Էրգենեկոն-2» գործով հերթական դատավարության ժամանակ դատարանը կալանման որոշում է կայացրել պաշտոնաթող գեներալ Հուրշիթ Թոլոնի նկատմամբ: Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ «Էրգենեկոն-2»-ի գործով հերթական դատական նիստի ժամանակ դատախազ Մեհմեդ Փեքգյուզելը նշել է, թե նոր հայտնաբերված փաստերը ուժեղացրել են կասկածները Հուրշիթ Թոլոնի նկատմամբ եւ պահանջել կալանավորել նրան։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը եւ կալանման որոշում կայացրել պաշտոնաթող գեներալի նկատմամբ։ Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

No comments: