Tert.am. 24-1-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:
«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:
Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):Wednesday, January 25, 2012
Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կստորագրի երկու շաբաթվա ընթացքում
Tert.am. 24-1-2012- Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ստորագրելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի իր անանուն աղբյուրին:
«Հանրապետության նախագահը օրենքը կվավերացնի սահմանված ժամկետում` երկու շաբաթվա ընթացքում», - ասել է նախագահական վարչակազմի ներկայացուցիչը:
Նշվում է, որ այս ընթացքում օրինագծի սահմանադրականության տեսական հնարավորություն կա: Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: Չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment