News.am. 29-1-2012- Հունվարի 24 -ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը մեկնեց Իրան` բարձրանալու այդ երկրի ամենաբարձր լեռնագագաթ Դեմավենդը (5671):
Հունվարի 25-29 Իրանում անցկացված հեղինակավոր վարկանիշային միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի լեռնագնացները ձեռք բերեցին 2011-ին կատարած մի շարք հաջող վերելքների շնորհիվ:
Մրցաշարին մասնակցեցին 25 երկրների 216 լեռնագնացներ: Հայաստանի մասնակցության կարեւորությունը մեծ էր, քանի որ վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ոչ մի մրցաշարի Հայաստանը թիմային մասնակցություն չէր ունենցել:
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment