1in.am. 29-1-2012- Բաքվում Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, թե «ավելի լավ կլիներ, որ Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր պարտականություններից»։ Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, դեսպանության հայտարարությունը դատապարտում է Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի հաստատման փաստը՝ այն անվանելով «վիրավորանք թուրք ժողովրդին»։
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ դեսպանության հայտարարության մեջ ասված է, թե նման օրենքը չի կարող նպաստել ո՛չ հայ-թուրքական և ո՛չ էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին, ընդհակառակը՝ կարող է ավելի խորացնել թշնամանքը ժողովուրդների միջև։
Ֆրանսիային դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովը, որտեղ հրապարակված հայտարարության համաձայն՝ «օրինագիծը կարող է դառնալ դեպի մութ դարեր վերադառնալու խորհրդանիշ, երբ կիրառվում էր գիլեոտինը»։
Այլ հաղորդագրությունների համաձայն՝ Ֆրանսիայի մահմեդական խորհրդի փոխնախագահ Հեյդար Դեմիրյուրեքն ասել է, թե այս կազմակերպութան ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ինքն իրենց մտահոգություններն է հայտնել Սարկոզիին, որից հետո Սարկոզին խոստացել է հանդիպումներ անցկացնել թուրքերի հետ՝ լսելու համար նրանց կարծիքը։
Monday, January 30, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment