News.am. 26-1-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է փոփոխություններ ակնկալել, երբ Ռուսաստանում նախագահ կդառնա Վլադիմիր Պուտինը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպմանը, նա նշեց, որ այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն աջակցում է ռուսական դիվանագիտությունը:
«Պուտինի օրոք ոճը կփոխվի: Ամենայն հավանականությամբ, նա ավելի քիչ ձեռք կսեղմի: Նրա ոճը Ալիեւին եւ Սարգսյանին մի սենյակում հավաքվելն ու ճնշում գործադրելն է:
Հաշվի առնելով Պուտինի եւ Սարգսյանի ոչ այնքան լավ հարաբերությունները, այդ ճնշումը մեզ վրա քիչ կազդի: Այսինքն սա առավելություն է, քան Քոչարյանի օրոք»,-հայտարարեց Ռ. Կիրակոսյանը:
«Սոչիում ավելի քիչ էին պատերազմի հայտարարություններն Ադրբեջանի կողմից: Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկացրին, որ ռազմատենչ հայտարարությունները վտանգավոր են»,-ասաց նա ու հավելեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ամրապնդվել: Հայաստանը դառնում է ավելի շատ ռազմավարական նշանակության երկիր»:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, փորձագետը նշեց. «Պատերազմի վտանգը կախված է պատահական դեպքերից: Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվի»:Thursday, January 26, 2012
ԼՂ հարցում Պուտինի մոտեցումն այլ կլինի. նրա ոճը Ալիեւին եւ Սարգսյանին մի սենյակում հավաքվելն ու ճնշում գործադրելն է. փորձագետ
News.am. 26-1-2012- Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետք է փոփոխություններ ակնկալել, երբ Ռուսաստանում նախագահ կդառնա Վլադիմիր Պուտինը: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպմանը, նա նշեց, որ այդ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն աջակցում է ռուսական դիվանագիտությունը:
«Պուտինի օրոք ոճը կփոխվի: Ամենայն հավանականությամբ, նա ավելի քիչ ձեռք կսեղմի: Նրա ոճը Ալիեւին եւ Սարգսյանին մի սենյակում հավաքվելն ու ճնշում գործադրելն է:
Հաշվի առնելով Պուտինի եւ Սարգսյանի ոչ այնքան լավ հարաբերությունները, այդ ճնշումը մեզ վրա քիչ կազդի: Այսինքն սա առավելություն է, քան Քոչարյանի օրոք»,-հայտարարեց Ռ. Կիրակոսյանը:
«Սոչիում ավելի քիչ էին պատերազմի հայտարարություններն Ադրբեջանի կողմից: Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկացրին, որ ռազմատենչ հայտարարությունները վտանգավոր են»,-ասաց նա ու հավելեց. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ամրապնդվել: Հայաստանը դառնում է ավելի շատ ռազմավարական նշանակության երկիր»:
Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, փորձագետը նշեց. «Պատերազմի վտանգը կախված է պատահական դեպքերից: Ադրբեջանը հասկանում է, որ պատերազմ սկսելու դեպքում կպարտվի»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment