Thursday, January 26, 2012

Թողեք Ֆրանսիային, Թուրքիայում «ցեղասպանություն» բառն ասելու համար գրողի են դատում. Taraf

News.am. 26-1-2012- Թուրքիան մեղադրում է Ֆրանսիային Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի համար` շեշտելով, թե դա խոսքի ազատության ոտնահարում է` առհամարելով այն հանգամանքը, որ հենց այս պահին Թուրքիայում «ցեղասպանություն» բառն ասելու համար դատում են հայտնի թուրք գրող Թեմել Դեմիրերին: Թուրքական Taraf թերթն իր «Թող Ֆրանսիային, Թուրքիային նայի» հրապարակման մեջ հայտնում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 –րդ հոդվածով շարունակվում է հայտնի գրող Թեմել Դեմիրերի դեմ բացված դատական գործը: Թեմել Դեմիրերը Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի օրը հայտարարել է, թե Դինքին սպանել են քանի որ ասել է, որ Ցեղասպանություն է եղել այս երկրում: «Այո, այս երկրում Ցեղասպանություն է եղել»,-ասել է թուրք գրողը, որից հետո դատախազ Լեւենթ Սավաշը «թուրքական թեզերը մերժելու» մեղադրանքով նրա դեմ գործ է հարուցել: Ավելին, Թուրքիայի արդարադատության նախարարը պնդել է, որ նա շարունակվի դատվել 301-րդ հոդվածով` «Թուրքիայի հանրապետությանը նվաստացնելու» մեղադրանքով:

No comments: