Tert.am. 27-1-2012- Նիդեռլանդների կառավարությունն այսօր կողմ է քվեարկել հասարակական վայրերում փարաջայի, կամ ինչպես այնտեղ են ասում` բուրկայի կրելն պաշտոնապես արգելելու մասին օրինագծին:
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության հաղորդմամբ` արգելքը տարածվում է նաև ցանկացած այլ հագուստի կամ աքսեսուարների վրա, որոնք փակում են դեմքը, օրինակ` մոտոցիկլետի սաղավարտները:
Կառավարությունը վստահ է, որ փաստաթուղթն Ազգային Ժողովում բավարար աջակցություն կունենա և օրենքի ուժ կստանա:
Այդ ժամանակ Ֆրանսիայից և Բելգիայից հետո Նիդեռլանդները կդառնա եվրոպական երրորդ երկիրը, որն արգելում է փարաջան:
Օրինախախտները, որոնք փարաջայով հասարակական վայրերում կերևան, ստիպված կլինեն 380 եվրո տուգանք կվճարել:
Արգելքը չի տարածվում այն մարդկանց վրա, ովքեր ազգային տոների ժամանակ դիմակներ կամ կառնավալային հանդերձներ են հագնում:
Նիդեռլանդներում ապրող փարաջա կրող կանանց ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն 16.7 մլն հոլանդացիներից մահմեդականներ են մոտ 1 մլն-ը:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment