Saturday, January 28, 2012

13 ամսական երեխան փորձում էր կուլ տալ օձին

HayNews.am. 27-1-2012- Իսրայելում 13 ամսական երեխան փորձել է կուլ տալ օձին. սողունին մեծ դժվարությամբ են հանել նրա բերանից: Փոքրիկ Իմադի մայրը նկատել է, որ որդու բերանից ինչ-որ բան է կախված: Մոտենալով երեխային` մայրը նկատել է, որ նրա բերանում օձ է: Մոր բարձրացրած աղմուկի վրա հավաքված հարևանները ոչ մի կերպ չեն կարողացել օձին դուրս քաշել փոքրիկի բերանից: Ի վերջո, երկար ջանքերից հետո սողունին հանել են նրա բերանից: Ընդամենը 6 ատամ ունեցող 13 ամսական երեխան հաջողացրել էր ճզմել օձին. սողունը սատկած է եղել: Օձին դուրս հանելուց հետո փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ ոչ մի վնասվածք կամ թունավորում չի հայտնաբերել:

No comments: