«Լրագիր» 24-1-2012- Ֆրանսիայում “հայկական” օրինագծի հաղթարշավը տեղի ունեցավ այն օրը, երբ Սոչիում էլ մեկնարկեց ղարաբաղյան կարգավորման տարին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպումով եւ եռակողմ հայտարարությամբ:
Թե որքանով էր օրերի այդ համընկնումը պատահական զուգադիպություն, դժվար է միարժեք ասել, բայց համընկնումը թերեւս բավական խորհրդանշական է:
Մասնավոր մի հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներից մեկն արդարացիորեն նկատեց, որ անընդհատ իրենց ուշադրության կենտրոնում է պահվում հայերի ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ ահա Ղարաբաղի մասին իրենք գրեթե ոչինչ չգիտեն:
Ֆրանսիացի պատգամավորը ակնարկում էր, որ հայությունը մասնավորապես իր երկրի քաղաքական շրջանակների հետ հարաբերության մեջ բավական պասիվ է Ղարաբաղի հարցում եւ առավելապես կենտրոնացած է ցեղասպանության խնդրի վրա:
Հայության շրջանակներում էլ կա տարածված կարծիք, որ Ղարաբաղի ժամանակը կգա, երբ կլուծվի ցեղասպանության հարցը: Դրանից հետո, ըստ այդ կարծիքի, հայության ուժն ու եռանդը կուղղվի Ղարաբաղի հարցը միջազգային քաղաքական շրջանակների առաջնային ուշադրության առարկա դարձնելուն ու այդ հարցում հայկական շահը հետապնդելուն:
Բայց, մինչեւ ցեղասպանության հարցը լիարժեք կամ գոնե նվազագույն բավարարության չափ լուծվի, հայկական շահը միջազգային շրջանակներում կարող է էական կորուստներ ունենալ Ղարաբաղի հարցում, առավել եւս, որ այդ հարցում թուրք-ադրբեջանական քարոզչությունը բավական ակտիվ է, ակտիվ է նաեւ թուրք-ադրբեջանական ուղղակի ֆինանսավորումը՝ եվրոպական քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչներին հասցեագրված:
Այսինքն, Ղարաբաղի ժամանակը վաղուց եկել է, եւ քանի դեռ չի անցել, պետք է թերեւս դրա վրա էլ ծախսել բավական ուժ ու եռանդ: Եվ այդ իմաստով էլ թերեւս խորհրդանշական է Սոչիի հերթական եռակողմ հանդիպման ու Ֆրանսիայի Սենատի քննարկման օրացուցային համընկնումը:
Ընդ որում, երեւի թե ժամանակն է նաեւ, որ հայությունը, այդ թվում Հայաստանի քաղաքական դասը, նաեւ գուցե հասարակական-փորձագիտական հանրույթը, քննարկի եւ գա եզրահանգման, թե արդյոք այդ տեսանկյունից չկա առաջնահերթությունների վերանայում: Այսինքն, արդյոք ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներն անհրաժեշտ չեն դարձնում հայության համաշխարհային ուժի եւ եռանդի վերադասավորումը, երբ ավելի շատ ջանք եւ ժամանակ կհատկացվի Ղարաբաղի խնդրին, սփուռքահայությանն առավելապես այդ խնդրի վրա կենտրոնացնելուն եւ համախմբելուն:
Դա ամենեւին չի ենթադրում, որ ցեղասպանության հարցը պետք է դարձնել երկրորդական: Խոսքն առաջնային կամ երկրորդական կարգի մասին չէ, այլ առաջնահերթությունների հաջորդականության փոփոխության, այն իմաստով, թե ինչը կբերի ընդհանուր հայկական շահի սպասարկման արդյունավետության բարձրացման: Իսկ այդ շահի մեկնակետ պետք է ընտրել բնականաբար Հայաստանը որպես պետություն, եւ նաեւ Ղարաբաղը՝ որպես հայկական երկրորդ պետություն:
Այսինքն, կասկած չկա, որ ցեղասպանության հարցի հետապնդումն իր ազդեցությունն է թողնելու նաեւ Ղարաբաղի հարցում հայկական շահի հետապնդման վրա: Բայց, արդյոք փոխատեղումն առավել արդիական չէ ժամանակակից իրողությունների տեսանկյունից, այսինքն արդյոք Ղարաբաղի հարցում միջազգային շրջանակների հետ ակտիվ աշխատանքը ներկայում առավել հրատապ չէ, ինչի արդյունավետության դեպքում կարող է նաեւ շատ ավելի բարենպաստ հող ստեղծվել ցեղասպանության հարցի հետագա գործընթացն առաջ մղելու համար:
Խնդիրն այն է, որ ի վերջո գալու է մի պահ, երբ այդ հարցում չափազանց էական դեր է կատարելու Հայաստանը, որպես պետություն, որպես աշխարհաքաղաքականության սուբյեկտ: Եվ այդ իմաստով, ներկայում այդ պետությունն ամրացնելը պետք է հանդիսանա հայության համալիր ներուժի գլխավոր խնդիրը: Իսկ այդ գործում առավել կենսունակ թեմատիկա կարող է լինել թերեւս ղարաբաղյան թեմատիկան, առավել եւս, որ այդ ուղղությամբ մարտահրավերները ներկայում թերեւս ավելի շատ են եւ բազմաճյուղ, եւ պահանջում են համարժեք հակադարձում, ինչը հնարավոր է միայն հայության համատեղ ջանքի աշխուժացման շնորհիվ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆWednesday, January 25, 2012
Ղարաբաղի ժամանակը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment