«Լրագիր» 27-1-2012- «Մինչ այժմ բանակն օրենքներով չէր ղեկավարվում, այլ միայն նախարարի հրամանագրերով, կառավարության որոշումներով, ինչպես նաեւ խորհրդային համակարգից ժառանգած անընդունելի ավանդույթներով՝ դեդովշինայով, բանակում ներդրված գողական օրենքներով», հայտարարել է ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը:
Վաղը հայոց բանակը նշում է իր 20-ամյակը: Այդ ծննդյան օրը անցնելու է լիովին այլ հանգամանքներում՝ հասարակական ուշադրության պայմաններում, երբ պարզ է դարձել, որ բանակը գեներալների հայրական տունը չէ, այլ հասարակության սեփականությունը:
Այս գործընթացը բարդ է ընթանում, ինչպես ցանկացած փակ համակարգի լեգիտիմացում: Բանակային կառույցների ներկայացուցիչները դեռեւս փորձում են անցքերը վարագույր խցկել՝ հայտարարելով, որ լրագրողները պարտավոր են բացահայտել բանակի միջադեպերի վերաբերյալ տեղեկության աղբյուրները, դեռեւս փորձում են ապացուցել, որ միջադեպերի հետաքննությունը բանակի գործն է: Դեռեւս ողջ են «թշնամու ջրաղացի» վերաբերյալ հղումները:
Սակայն բարձրացված պատը հալվում է ինչպես սառույցը, եւ հենց բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն են սկսել հասկանալ, որ այդ բոլոր փաստարկները պարզապես ծիծաղելի են: Օրինակ, արդեն 2 տարի է, բանակային թեման ակտուալ է լրատվամիջոցներում, նյութեր են հրապարակվում աղաղակող դեպքերի մասին, սակայն «թշնամու ջրաղացը» դրանից այդպես էլ հաղթանակ չտարավ:
Մեր ռազմական հակառակորդները չեն ուրախանում նման հրապարակումներով, այլ, ընդհակառակը, մտահոգված են, որ հայկական բանակում առողջացման գործընթաց է տեղի ունենում: Եվ պատահական չէ, որ արդեն բանակի խնդիրների մասին խոսողներին գրեթե չեն մեղադրում դավաճանության մեջ:
Եվս մեկ խոչընդոտ՝ ռազմական գաղտնիքը, նույնպես հաղթահարվել է: Այս տարի, երկար տարիների ընթացքում առաջին անգամ, զինվորականները տվյալներ են հրապարակել բանակային միջադեպերի մասին: Դրանք շատ ընդհանուր տեղեկություններ էին, սակայն խոսում են այն մասին, որ միջեդեպերի քանակը կրճատվել է: Ոչ ոք, փաստացի, չի վիճարկել այդ տեղեկությունները, եւ բանակը լուրջ պլյուս է գրանցել իր ակտիվին:
Այդ պլյուսը պետք է հասկացնել տա բանակի ղեկավարությանը, որ հասարակությունը բանակի թշնամին չէ, ինչպես որ ոմանք փորձում են ներկայացնել, եւ չի պատրաստվում ցանկացած գնով վարկաբեկել բանակը: Մարդիկ պարզապես ցանկանում են իմանալ, թե ինչ պայմաններում են իրենց որդիները ծառայում, ինչ վտանգների են ենթարկվում եւ ինչպես են պատժում մեղավորներին: Եվ եթե բանակի ղեկավարությունը հայտարարում է, որ որդիները նորմալ պայմաններում են ծառայում, ապա թաքցնելու ոչինչ չպետք է ունենա: Ընդհակառակը, բանակի ղեկավարությունը պետք է ցույց տա այդ պայմանները: Տեղեկատվության բացակայությունը ստիպում է հասարակությանը եզրակացնել, որ պայմաններն օրինակելի չեն: Եվ հասարակությունը սկսում է պայքարել:
Բանակը, անկասկած, ավելի բաց է դարձել: Այնտեղ, անկասկած, կարգուկանոնն ու կարգապահությունն ավելի են մեծացել: Անկասկած է նաեւ, որ միջադեպեր շարունակում են պատահել, ոչ հազվադեպ մահվան ելքով, սակայն միայն այն պատճառով, որ շատերը դեռ անպատիժ են մնում: Որովհետեւ, ինչպես ասում է Հրայր Կարապետյանը, բանակը ղեկավարվում է «գողական օրենքներով», որը «շրջանակային երաշխիքներ» է ենթադրում:
Բանակի ղեկավարությունն օրերից մի օր ստիպված է լինելու վերացնել դա: Դրա համար պետք է տալ մեղավորների անունները, պատժել, հակառակ դեպքում, ավելի են շատանալու նրա նկատմամբ պահանջները:
Նաիրա Հայրումյան
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment