Panorama.am. 27-1-2012- Կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ն մեծ հետաքրքրություն չի ցուցաբերի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նկատմամբ: Առցանց հարցազրույցում այս մասին նշել է Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի նախագահ, քաղաքագետ Մարատ Տերտերովը:
«Չեմ հիշում, որ Բրյուսելը երբևէ մեծ հետաքրքրություն հանդես բերեր ԼՂ հարցի կարգավորման գործընթացի նկատմամբ: Եվ այժմ էլ ես չեմ տեսնում այդ քաղաքականության փոփոխության համար անհրաժեշտ հիմքեր: Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչը չափազանց զգույշ էր իր մոտեցումների մեջ, որոնք վերաբերում էին ճգնաժամային իրավիճակում ցանկացած տիպի միջնորդություն իրականացնելուն: Եվ դա անում էր այնպես, որ չնեղացներ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ այլ շահագրգիռ կողմերին: Գիտեմ, որ թե Երևանում, թե Բաքվում հիասթափված են ԼՂ կարգավորման գործընթացի ճգնաժամի ուղղությամբ Բրյուսելի կատարած գործողություններից: Բացի այդ՝ ես չգիտեմ էլ, թե կոնկրետ ինչ կարելի է սպասել ԵՄ-ից: Կովկասը մնում է բավականին բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջան` ինչպես միջպետական հարաբերությունների առումով, այնպես էլ յուրաքանչյուր երկրում ուժերի դասավորությամբ: Ու թեև միջազգային շատ փորձագետներ կոչ են անում Բրյուսելին առավել ակտիվություն դրսևորել թե ԼՂ հարցում, թե Կովկասի այլ ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործընթացներում, բայց ես առանձնապես հակված չեմ կարծելու, որ այդ կոչերը կիրականանան»,- նշել է Մարատ Տերտերովը:
Saturday, January 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment