Saturday, January 28, 2012

Հայաստանի լուրջ պահանջները

«Լրագիր» 27-1-2012- Այսօր ողջ աշխարհում նշում են հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այն հիշատակվում է խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի ճամբարների ազատագրման օրը: Աշխարհն այսօր խոսում է մեկ այլ՝ հայոց ցեղասպանության մասին, որի ճանաչման գործընթացը, թերեւս, շարժվում է դեպի տրամաբանական ավարտ: Շատ փորձագետներ գտնում են, որ գնացքը թափ է հավաքում: Ֆրանսիայից հետո խոսվում է Գերմանիայի կողմից հավանական ճանաչման մասին: Թուրքիայում արդեն մեկ տարի է, ինչ գրում են ինչ-որ արեւմտյան նախագծի մասին, համաձայն որի, հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչվելու է 2015 թ՝ հանցագործության 100-ամյակին: ԱՄՆ-ն մտադիր չէ հետեւել Ֆրանսիայի օրինակին հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում, հայտարարել է Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերենը նույնպես հայտարարել է, որ հայերի նկատմամբ սարսափելի հանցագործություն է կատարվել, սակայն անհրաժեշտ է առաջ նայել: Ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող անմասն մնալ այդ գործընթացներին: Թուրքական հասարակությունում լրջորեն քննարկվում է այդ դիսկուրսը՝ ոմանք առաջարկում են ճանաչել օսմանյան ղեկավարության մեղքը եւ ձեռք մեկնել հայերին, մյուսներն էլ պնդում են, որ նույնիսկ այդ դեպքում թուրքերին չի հաջողվի խուսափել տարածքային փոխհատուցումներից: Այն, որ նման փոխհատուցումների պահանջները հնարավոր են, հայտարարել է հայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ Թուրքիայի նման պահվածքը եւ միջազգային միջավայրի փոփոխությունը կարող են հանգեցնել այն բանին, որ Հայաստանը կկորցնի համբերությունը եւ ավելի լուրջ պահանջներ կառաջադրի: Նաիրա Հայրումյան

No comments: