Saturday, January 21, 2012

ԼՂ հարցի շուրջ բանակցությունների ձախողման միակ մեղավորը Հայաստանն է. Մամեդով

Tert.am. 20-1-2012- «ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման միակ մեղավորը հայկական կողմն է։ Իսկ դրա պատճառն այն է, որ Երևանը պատրաստ չէ հակամարտության լուծմանը»,–հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Մամեդովը հունվարի 23–ին Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների միջև կայանալիք եռակողմ հանդիպմանն անդրադառնալով ասել է, թե դրանից շատ բան է կախված։ «Հանդիպումը ցույց կտա, թե ինչպես կշարունակվի բանակցային գործընթացը։ Այդ հանդիպումից հետո միայն հնարավոր կլինի խոսել հետագա զարգացումների մասին»,–ասել է նա։

No comments: