Panorama.am. 24-1-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության, անդրադարձել է Ֆրանսիայի սենատի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նա լրագրողների հարցին ի պատասխան` դատապարտել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին և վերին պալատներին` ասելով, որ եթե Ֆրանսիան նախկինում Եվրոպայի կարևորագույն պետություններից էր, ապա երեկվանից արդեն մուտք է գործել խոսքի ազատությունը և անկախ գիտնականների աշխատանքը սահմանափակող երկրների դաս:
Նկատի ունենալով սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովի մերժողական վերաբերմունքը վերոնշյալ օրինագծի նկատմամբ` Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այդ 60 սենատորները գոնե կդիմեն սահմանադրական դատարան` փրկելու ֆրանսիական ժողովրդավարության համբավը և թուրք-ֆրանսիական հարաբերությունների բնականոնությունը:
Աբդուլլահ Գյուլը նաև վստահեցրել է, որ թուրքական իշխանությունները վճռական են տրամադրված և առաջիկայում շատ կտրուկ ու հստակ ձեռնարկելու են պատասխան գործողություններ:Wednesday, January 25, 2012
Գյուլ. Օրինագծին ընդդիմացած սենատորները թող դիմեն սահմանադրական դատարան
Panorama.am. 24-1-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության, անդրադարձել է Ֆրանսիայի սենատի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Նա լրագրողների հարցին ի պատասխան` դատապարտել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին և վերին պալատներին` ասելով, որ եթե Ֆրանսիան նախկինում Եվրոպայի կարևորագույն պետություններից էր, ապա երեկվանից արդեն մուտք է գործել խոսքի ազատությունը և անկախ գիտնականների աշխատանքը սահմանափակող երկրների դաս:
Նկատի ունենալով սենատի սահմանադրական հարցերով հանձնաժողովի մերժողական վերաբերմունքը վերոնշյալ օրինագծի նկատմամբ` Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ այդ 60 սենատորները գոնե կդիմեն սահմանադրական դատարան` փրկելու ֆրանսիական ժողովրդավարության համբավը և թուրք-ֆրանսիական հարաբերությունների բնականոնությունը:
Աբդուլլահ Գյուլը նաև վստահեցրել է, որ թուրքական իշխանությունները վճռական են տրամադրված և առաջիկայում շատ կտրուկ ու հստակ ձեռնարկելու են պատասխան գործողություններ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment