Monday, January 23, 2012

Ի՞նչ է քննարկվելու Սոչիում. Մանվել Սարգսյան

HayNews.am. 23-1-2012- Թե արցախյան հիմանախնդրի կարգավորման առումով ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այսօր Սոչիում սպասվող Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հերթական եռակողմ հանդիպումից, փորձագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը HayNews.am-ի հետ զրույցում նշեց. «Առաջինը շատ կարևոր է, թե ինչ թեմա է քննարկվելու: ՀՀ արտգործնախարարի վերջին հայտարարությունից տպավորություն ստեղծվեց, որ Սոչիում խոսվելու է շփման գծում կատարվող միջադեպերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հետաքննելու անհրաժեշտությունից: Նման համաձայնություն, կարծեմ, եղել է, սակայն Ադրբեջանը փորձում է խուսափել դրանից: Բայց եղավ նաև Ադրբեջան նախագահի հայտարարությունը, թե որևէ մեկը թող հույս չփայփայի, որ հենց այդ թեման է քննարկվելու, և որ իրենք ուրիշ ակնկալիքներ ունեն հանդիպումից: Այսինքն, անգամ մինչև Սոչի մեկնելիս՝ հակամարտող կողմերի մոտեցումները տարբերվում են»: Ըստ քաղաքագետի, քանի դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվելու նախագահները, դժվար է կանխորոշել, թե ինչ արդյունքներ կտա հանդիպումը. «Սպասենք հանդիպման ավարտին, նոր կխոսենք»:

No comments: