Saturday, January 28, 2012

Ադբրեջանում արգելում են թանգարաններում ֆրանսիական նմուշների ցուցադրությունը

HayNews.am. 27-1-2012- Ադրբեջանի Զագատալի շրջանի պատմության թանգարանում արգելել են ֆրանսիական նմուշների ցուցադրությունը: Այս մասին հայտնում է «ԱՊԱ» ադրբեջանական գործակալությունը` հղում անելով թանգարանի տնօրեն Ջահանգիր Սոլտանովին: Սոլտանովը նշել է, որ այդ քայլով իրենք իրենց դժգոհությունն են արտահայտում Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման դեմ: Թանգարանի տնօրենը հավելել է, որ օրինագծի վերջնական հաստատումից հետո Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկներին այլևս չի թույլատրվի այցելել թանգարան: Նշվում է, որ թանգարանի հավաքածուի մեջ են գտնվում ֆրանսիացի հայտնի ճանապարհորդ Կարլա Սերենեի հետ կապ ունեցող առարկաներ, ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի ստորագրությունը, ինչպես նաև Լյուդովիկոս 14-րդի թագավորության տարիների արծաթե մեդալներ:

No comments: