Tuesday, January 10, 2012

Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առնչությամբ ընդհանուր համաձայնություն կա. ֆրանսիացի պատգամավոր

Tert.am. 10-1-2012- Ֆրանսայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունմանն անդրադառնալով՝ ֆրանսիացի խորհրդարանական, Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օելյեն լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, թե այդ հարցի առնչությամբ «ընդհանուր համաձայնություն կա»։ «Այս հարցի առնչությամբ ընդհանուր համաձայնություն կա»,–թուրքական «Ռադիկալ» թերթի հաղորդմամբ՝ ասել է Օելյեն։ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցած ամիս ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրեր անց, օրինագիծը կդրվի Սենատի քվեարկությանը։

No comments: